Գրոհել կոչվածը չկա. ԱՆ նախարարի խոսնակը՝ հունվարի 1-ից գործարկված առողջության ապահովագրության համակարգի մասին
Գրոհել կոչվածը չկա, շատ հանգիստ տեմպով գնում են քաղաքացիները: Համապետական մեծ մասշտաբի բարեփոխում է՝ խնդիրներ կլինեն, բայց այսօրվա դրությամբ գլոբալ առումով մեծ խնդիր չունենք: Ունենք զանգերի կենտրոն, թեժ գիծ, նախարարի հանձնարարականով նաև ստեղծվել է թելեգրամյան խումբ՝ որտեղ բժիշկներն են, օպերատիվ կապը ապահովելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարություն մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը՝ անդրադառնալով հունվարի 1-ից գործարկված առողջության ապահովագրության համակարգի ներկա իրավիճակին:
«Հունվարի 1-ից գործարկվել է, քաղաքացիները բուժօգնություն ստացել են: Նախարարը հրապարակում էր արել, առաջին օրը՝ մոտավորապես 2,700 պացիենտի դիմելիություն ունեինք: Այսօր էլ շրջայց ենք արել որոշ բժշկական կազմակերպություններում, հենց այս պահին Նորք Մարաշում ենք՝ հետաքրքրվում ենք և քաղաքացիներից և բժիշկներից»:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք գործարկվող համակարգը մինչև այս պահը խնդիրներ չի առաջացրել, քարտուղարը պատասխանեց, որ խնդիրները միայն տեխնիկական են. «Գուցե լինեն դժվարություններ. լինում է, որ Արմեդ համակարգի հետ կապված տեխնիկական խնդիր լինի: Լինում է նաև, որ պոլիկլինիկայի բժիշկը դեռևս չհասկանա, թե ոնց ուղեգրել՝ դրա համար էլ ունենք ընթացիկ զանգերի կենտրոն, որտեղ զանգում են և բժիշկները, և քաղաքացիները, իրենց հուշում ենք՝ որովհետև մեծ բարեփոխում է, գուցե լինեն նաև տեխնիկական խնդրներ»:
Ապահովագրական ծածկույթի ներքո՝ քարտուղարի խոսքով, հիմնականում ընդգրկված են հիվանդացության մեծ բեռ առաջացնող հիվանդությունները: Դրանք են՝ քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները, մանկական ծառայությունները 0-18 տարեկանների համար, 65+ ների համար կա մեծ փաթեթ՝ սկսած կատարակտից, որը ամենատարածված հիվանդությունն է. «Հիմնականում շտապ և անհետաձգելի դեպքերը տեղում է սպասարկում իրականացվում՝ արագ կերպով, բայց մնացած վիրահատությունները, որոնք այդ պահին կյանքին չեն սպառնում, հերթագրումով է կատարվում»,- եզրափակեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Խնդրում եմ զգոն լինել և չտրվել խարդախությունների. Փաշինյանը՝ քաղաքացուց ստացած նամակի հետքերով
Քաղաքացուց ստացած նամակի հետքերով: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:««Այսինչ Այնինչյանը հաղորդում է ներկայաց...
Հանրային տրանսպորտի վարորդը ծեծի է ենթակվել ուղևորներից մեկի կողմից. Գեղամ Ասատրյան
Այսօր ժամը 10:00-ի սահմաններում, Թամանցիների փողոցում` վերջնակետում հաց ուտելիս, թիվ 16 երթուղին սպասարկող հանրային տրան...
Մեկնարկել է հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը
2026 թվականի հունվար ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը մեկնարկել է: Այդ մասին հայտնում են Միասնական սոցիալական ծառ...
Մանրամասներ հետվճարի տրամադրման կարգից և պայմաններից
Հունվարի 1-ից ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով անկանխիկ եղանակով վճարում կատարելու դեպքում կստանաք հետվճար՝ 2%-ի չափով։ Ֆ...