2025 թվականի ձմեռը ամենաչորն է եղել. Երկու վտանգավոր երևույթ, որ դիտվեցին 2025 թվականին. Ազիզյան

2025 թվականի հունվարից նոյեմբեր ժամանակահատվածի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 8.1 աստիճան, որը նորմայից բարձր է գրեթե մեկ աստիճանով: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։


«Տեղումների քանակը նույն ժամանակահատվածում կազմել է 422 միլիմետր, որը կազմում է նորմայի 81%ը: 2025 թվականին տաք են եղել հատկապես մարտ և նոյեմբեր ամիսները, երբ ամսական միջին ջերմաստիճանները իրենց նորմաներից բարձր են եղել համապատասխանաբար 2.9 և 3.1 աստիճանով։ 2025 թվականի մարտը վեցերորդ տաք մարտն էր, սկսած 1935 թվականի դիտարկումների տվյալների համաձայն։ Առանձին օրերին դիտվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ։ Մասնավորապես մարտի 17-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Կապանում հասավ 31.3° աստիճան, գերազանցելով մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանը։


Օդի ջերմաստիանի զգալի բարձր արժեքներ դիտվեցին օգոստոսի 2–ին և 5–ին՝ օրական առավելագույն ջերմաստիճանները Երևանում հասնելով համապատասխանաբար 41.9 և 41.5 աստիճանի և գերազանցեցին տվյալ օրերի երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանները, իսկ Արենիում այդ օրը գրանցվեց 42.6 աստիճան։ Օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում է դիտվել նաև հոկտեմբերի յոթից ինը ընկած ժամանակահատվածում, երբ օրական միջին ջերմաստիճանները Հանրապետության առանձին շրջաններում բարձր էին 5-7 աստիճանով։ Արարատյան դաշտում և Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանները հասան 30-ից 32 աստիճան, իսկ Մեղրիում 34.5 աստիճան, որոնք նույնպես աննախադեպ էին»,- նշել է Ազիզյանը: 


Նրա խոսքով, 2025 թվականի ձմեռը ամենաչորն է եղել սկսած 1935 թվականից. «Տեղումների միջին քանակը Հայաստանում ձմռան ամիսներին կազմում է 55.7 մմ է, որը նորմայի 49%–ը։


Ցանկանում եմ առանձնացնել երկու վտանգավոր երևույթ, որ դիտվեցին 2025 թվականին։ Առաջինը Արտաշատում մայիսի 5-ին երեք ժամ 10 րոպե ընթացքում թափվեց մեկ ու կես անգամ նորմայից ավել տեղում էր և զգալի վնաս հասցրեց տնտեսությանը և մյուս վտանգավոր հիդրոթերթաբանական երևույթը որ հունիսի 15-ին ուժեղ քամի պտտահարում դիտվեց Ապարանում որի ընթացքում քամու ուժգնությունը հասավ մինչև 39 մետրվ վայրկյան նույնպես զգալի վնաս հասցնելով տնտեսությանը»։

Քաղաքականություն