Նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդներ. Պետրոսյանը մանրամասնել է
Այսօր՝ կեսգիշերն անց՝ սկսած 02:00-ից, հերթականությամբ լարման տակ դրվեցին (էլեկտրամատակարարումը վերականգնվեց) ՀԷՑ-ի լիովին վերազինված և կարգաբերված «Վարդաշեն» ենթակայանից սնվող՝ նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդները։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Իմ կարգադրությամբ երեկ ՀԷՑ-ում երկու առանձին Հանձնաժողովներ են կազմավորվել՝ Անվտանգության և վերահսկողության տնօրինության և Տեխնիկական տնօրինության կազմերում, որպեսզի իրարից անկախ երկու ուղղություններով՝ անվտանգային-իրավական և էներգետիկ-տեխնիկական, ներքին հետաքննություն իրակացվի այս խոշորամասշտաբ վթարի իրական պատճառները պարզելու, բոլոր հանգամանքները քննելու և հետագա ընթացքը պատշաճ լուծելու նպատակով։ Զուգահեռաբար ստուգողական-կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել նաև նմանատիպ այլ տասնյակ ենթակայաններում։
Կրկին հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կրած անհարմարությունների համար։
Միևնույն ժամանակ, արժանին պետք է մատուցել և շնորհակալությունս եմ հայտնում ՀԷՑ-ի հարյուրավոր աշխատակիցներին ու գործընկեր կազմակերպությունների տասնյակ մասնագետներին՝ 48 ժամից ավելի անխոնջ աշխատանքի և նվիրական ջանքի համար։
Հայտնում եմ նաև, որ ՀԷՑ-ը նախատոնական և տոնական օրերին 24-ժամյա ուժեղացված հերթապահություն է սահմանել Երևանի բոլոր Շահագործման շրջաններում և ՀՀ մարզերի բոլոր էլ.ցանցերում՝ ապահովելու մեր քաղաքացիների անխափան էլեկտրամատակարարումը, և հարկ եղած դեպքում, օպերատիվ կերպով արձագանքելու բաշխման ցանցում հնարավոր վթարներին՝ խափանումների արագ վերացման և էլեկտրամատակարարման հրատապ վերականգնման նպատակով։ Տոնական օրերին չեղարկվել են նաև բոլոր պլանային անջատումները, բացառությամբ՝ վթարային հնարավիր իրավիճակով պայմանավորված պլանայինների։
Ուրախ Ամանոր եմ մաղթում մեր քաղաքացիներին»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ես նշաններ չեմ տեսնում, որ նա խաղաղություն է ուզում. Զելենսկի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «...
Ուժեղացված հսկողություն. վերջին 3 օրում` ճանապարհատրանսպորտային 748 պատահար. ՆԳՆ
Երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Պարեկային ծառայությունը հանրապետության ճանապարհներին շա...
Հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։ Տ...
Ran Oil բենզալցակայանի տնօրենը՝ լիցքավորման սարքերի կոտրելու լուրերի մասին
Համացանցում տարբեր ալիքներ հայտնում են, թե իբր Վանաձորի Ran Oil բենզալցակայանում, որտեղ սկսել էին վաճառել Ադրբեջանից ներ...