Ուժեղացված հսկողություն. վերջին 3 օրում` ճանապարհատրանսպորտային 748 պատահար. ՆԳՆ
Երթևեկության բոլոր մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Պարեկային ծառայությունը հանրապետության ճանապարհներին շարունակում է ուժեղացված հսկողությունն ու խիստ վարչարարությունը։ Այս մասին գրառում է կատարել ՆԳՆ մամաուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Միայն վերջին 3 օրում պարեկային ծառայողները ստուգման են ենթարկել 5131 տրանսպորտային միջոց, որոնցից 550-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ոչ ձմեռային անվադողերով, ինչպես նաև սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով երթևեկելու համար։
Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։
Վերջին 3 օրում հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 748 պատահար, որոնց գերակշիռ մասը նյութական ելքով են եղել։ Նշված պատահարների մասնակից 1454 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 28-ի անվադողերն են եղել ամառային։
Պարեկային ծառայության աշխատակիցները համագործակցում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ և առկա մերկասառույցի և անհրաժեշտ մաքրման աշխատանքների անհրաժեշտության դեպքում տեղեկատվություն տրամադրում գործընկերներին։
ՆԳ նախարարությունը հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խիստ վարչարարությունը շարունակվելու է»,- գրել է Սարգսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ես նշաններ չեմ տեսնում, որ նա խաղաղություն է ուզում. Զելենսկի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետաքրքրված չէ խաղաղությամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «...
Նախօրեին վթարի հետևանքով հոսանքազուրկ մնացած շուրջ 11.500 բաժանորդներ. Պետրոսյանը մանրամասնել է
Այսօր՝ կեսգիշերն անց՝ սկսած 02:00-ից, հերթականությամբ լարման տակ դրվեցին (էլեկտրամատակարարումը վերականգնվեց) ՀԷՑ-ի լիովի...
Հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է
Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ 2026 թվականի հունվարի 1-ից մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։ Տ...
Ran Oil բենզալցակայանի տնօրենը՝ լիցքավորման սարքերի կոտրելու լուրերի մասին
Համացանցում տարբեր ալիքներ հայտնում են, թե իբր Վանաձորի Ran Oil բենզալցակայանում, որտեղ սկսել էին վաճառել Ադրբեջանից ներ...