Դավիթ Համբարձումյանը հայտարարությունը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դիմել է Մասիսի խոշորացված համայնքի բնակիչներին։


Ուղերձում Համբարձումյանը նշել է, որ գտնվում է կալանքի տակ՝ «քաղաքական հետապնդման հետևանքով»։ Նա շնորհակալություն է հայտնել համայնքի բնակիչներին աջակցության և վստահության համար՝ ընդգծելով, որ տարիներ շարունակ իր թիմը աշխատել է Մասիսի զարգացման ուղղությամբ։


Համբարձումյանի խոսքով՝ երկրում քաղաքական ճնշումները չեն շրջանցել նաև իրեն, սակայն դա չի կոտրել ավելի արժանապատիվ հայրենիք կառուցելու իրենց ցանկությունը։


Նա հայտարարել է, որ որոշել է դադարեցնել ավագանու անդամի լիազորությունները՝ համայնքի ղեկավարի պաշտոնը։


Համբարձումյանը վստահեցրել է, որ շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել համայնքի խնդիրները և աջակցել իր թիմի աշխատանքին։


«Ես հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից»,– նշել է նա՝ կոչ անելով համայնքի բնակիչներին շարունակել աշխատել և արժանապատիվ մնալ։

Քաղաքականություն

Պատահարներ