Հասարակություն

Մեկ շաբաթում՝ 481 ոչ սթափ վարորդ․ պարեկները հայտնաբերել են ավելի քան 21 հազար խախտում

Մեկ շաբաթում՝ 481 ոչ սթափ վարորդ․ պարեկները հայտնաբերել են ավելի քան 21 հազար խախտում

Հուլիսի 20-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Երևանի և մարզերի պարեկները ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով իրականացրած ծառայությունների ընթացքում արձանագրել են ընդհանուր 21 245 խախտում։



Երևանում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5058 խախտում։ Ծառայության ընթացքում 235 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։



Մայրաքաղաքում հայտնաբերված խախտումների թվում են՝

163 դեպք՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու,


135 դեպք՝ առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենա վարելու,


43 դեպք՝ հաշվառման համարանիշի հետ կապված խախտումների,


1044 դեպք՝ ամրագոտի չկապելու,


29 դեպք՝ առանց մանկական նստատեղի (քարսիթի) երեխա տեղափոխելու,


581 դեպք՝ վարելու ընթացքում ծխելու,


308 դեպք՝ վարելիս հեռախոսից օգտվելու,


10 դեպք՝ հետիոտնի կողմից ճանապարհը ոչ սահմանված վայրում հատելու։



Բացի այդ, Երևանում հայտնաբերվել է՝

18 մեքենա՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի,


85 մեքենա՝ առանց տեխնիկական զննության,


96 մեքենա՝ լուսարձակների անսարքությամբ,


72 մեքենա՝ դիմապակին և կողային ապակիները թաղանթապատված վիճակում։




Տարբեր կասկածանքներով Երևանի համայնքային ոստիկանության բաժիններ են տեղափոխվել 42 անձ։



Մարզերում պարեկների ծառայության ընթացքում արձանագրվել է ավելի մեծ թվով խախտում՝ 16 187 դեպք։ Հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 217 մեքենա։



Մարզերում հայտնաբերվել է՝

318 ոչ սթափ վարորդ,
426 անձ, որը մեքենա է վարել առանց վարորդական իրավունքի,
68 հաշվառման համարանիշի հետ կապված խախտում,
4786 չամրակապված վարելու դեպք,
325 դեպք՝ առանց մանկական նստատեղի երեխա տեղափոխելու,
611 վարորդ, որոնք մեքենա վարելիս ծխել են,
724 դեպք՝ վարելիս հեռախոսից օգտվելու,
58 դեպք՝ հետիոտների կողմից ճանապարհը սխալ վայրում հատելու,
2752 արագության գերազանցման դեպք։

Մարզերում արձանագրվել է նաև՝

57 մեքենա՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի,
475 մեքենա՝ առանց տեխնիկական զննության,
584 մեքենա՝ լուսարձակների անսարքությամբ,
146 մեքենա՝ ապակիների թաղանթապատմամբ։

Բացի այդ, 18 վարորդ տուգանվել է մեքենայում ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ձայնային ուժեղացուցիչներ օգտագործելու համար։

Տարբեր կասկածանքներով մարզերում ոստիկանության տարածքային բաժիններ են տեղափոխվել ևս 54 անձ։

Այսպիսով, մեկ շաբաթվա ընթացքում պարեկները Երևանում և մարզերում հայտնաբերել են ընդհանուր 481 ոչ սթափ վարորդ, իսկ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ընդհանուր թիվը գերազանցել է 21 հազարը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250