Գերմանիան և Ֆրանսիան արդեն այս տարի կսկսեն իրականացնել միջուկային գործընկերությունը
Ֆրանսիան և Գերմանիան հայտարարել են անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման մասին։ Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում Գերմանիայի զինված ուժերն արդեն 2026 թվականին առաջին անգամ կմասնակցեն Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ գործընկերության նպատակը եվրոպական անվտանգության ամրապնդումն է և «հակառակորդների համար ավելի մեծ անորոշության ստեղծումը»։ Նրա խոսքով՝ համագործակցությունը ներառում է ռազմավարական մերձեցում, համատեղ զորավարժություններ, համատեղ կառույցների ձևավորում, հրամանատարությունների միջև ավելի սերտ փոխգործակցություն և միջուկային զսպման արդյունավետության բարձրացում։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ Բեռլինը նախկինում հրաժարվել էր Ֆրանսիայի «միջուկային հովանու» գաղափարից, սակայն, ըստ նրա, ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը պահանջում է նոր մոտեցումներ։
Միաժամանակ Մերցը զգուշացրել է, որ դեռ վաղ է խոսել Գերմանիայի ռազմական դոկտրինի հնարավոր փոփոխության մասին։
Մակրոնն ընդգծել է, որ ընդլայնված միջուկային զսպման համագործակցությունը չի ենթադրում Ֆրանսիայի միջուկային զինանոցի համաֆինանսավորում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև պաշտպանության արդյունաբերության հարցերը։ Մակրոնը խոստովանել է, որ SCAF՝ նոր սերնդի եվրոպական կործանիչի համատեղ ծրագիրը կանգ է առել արդյունաբերական տարաձայնությունների պատճառով, սակայն հայտարարել է, որ ծրագրի կառավարման համակարգը կվերանայվի։
Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները նաև անդրադարձել են Չինաստանի հետ հարաբերություններին՝ ընդունելով, որ այս հարցում երկու երկրների մոտեցումները որոշակիորեն տարբերվում են։ Մակրոնը շեշտել է, որ Եվրամիությունը Չինաստանի հետ առևտրում ամեն օր գրանցում է շուրջ 1 միլիարդ եվրոյի դեֆիցիտ, մինչդեռ Մերցը կոչ է արել բացահայտ խոսել եվրոպական արդյունաբերության վրա այդ անհավասարակշռության ազդեցության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...