Զելենսկին հայտարարել է, որ Իրանն արդեն պատերազմում է Ուկրաինայի դեմ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը փաստացի ներգրավվել է Ուկրաինայի դեմ պատերազմում՝ Ռուսաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելով։
Այսպես նա մեկնաբանել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հնչեցրած սպառնալիքները։
«Եթե Իրանը պատերազմի առաջին տարվանից Ռուսաստանին տրամադրել է Shahed անօդաչուներ, հազարավոր ԱԹՍ-ներ, նոր տեխնոլոգիաներ և դրանց արտադրության լիցենզիաներ, ապա արդյո՞ք դա հարձակում չէ Ուկրաինայի վրա։ Կարծում եմ՝ այո»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան պետք է զգուշավոր գործի, որպեսզի թույլ չտա նոր ճակատի բացում, սակայն միաժամանակ պատրաստ լինի ցանկացած սցենարի։
Զելենսկին նաև հայտարարել է, որ Իրանը և Հյուսիսային Կորեան արդեն հարձակվել են Ուկրաինայի վրա, քանի որ պատերազմի սկզբից Ռուսաստանին մատակարարել են զենք, Shahed անօդաչուներ, հրթիռներ, հրետանային արկեր, իսկ Փհենյանը նաև շուրջ 10 հազար զինծառայող է ուղարկել։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակումը «չի կարող անպատասխան մնալ»։ Իրանի ԱԳՆ-ն էլ պնդել էր, թե այդ միջադեպը վկայում է Կիևի «թշնամական և իռացիոնալ» քաղաքականության մասին։
Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինան միջազգային գործընկերներին կփոխանցի հետախուզական նոր տվյալներ Ռուսաստանի և Իրանի համագործակցության վերաբերյալ՝ նշելով, որ Մոսկվան, մասնավորապես, օգնում է Թեհրանին Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտների վերաբերյալ արբանյակային հետախուզական տվյալներով։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...