Ռուսաստանը տնտեսական աճի տեմպերով գերազանցում է Եվրամիությանը․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի VIII գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի տնտեսությունը գնողունակության համարժեքության (PPP) ցուցանիշով շարունակում է զբաղեցնել 4-րդ տեղն աշխարհում և 1-ինը Եվրոպայում։
«Վերջին երեք-չորս տարիներին Ռուսաստանը, ի տարբերություն աշխարհի մյուս զարգացած տնտեսությունների, գնողունակության համարժեքության ցուցանիշով պահպանում է 4-րդ տեղն աշխարհում՝ Չինաստանից, ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո, և առաջին տեղը՝ Եվրոպայում»,- ասել է նա։
Պուտինի խոսքով՝ տնտեսական աճի տեմպերով Ռուսաստանը նույնպես գերազանցում է Եվրամիությանը։ Միաժամանակ նա նշել է, որ երկրի առջև կան որոշակի ռիսկեր, այդ թվում՝ գնաճի արագացման հավանականությունը։
Նրա խոսքով՝ ներկայիս տնտեսական քաղաքականության գլխավոր առավելությունը ռուսական տնտեսության և ֆինանսական համակարգի կայունությունն է, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել արդյունաբերությունը, պաշտպանական ոլորտը և սոցիալական ծրագրերը։
Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանը գտնվում է բարդ պատմական ժամանակաշրջանում, սակայն, իր գնահատմամբ, այդ փուլն անցնում է արժանապատվորեն։
Ավելի վաղ Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան հայտարարել էր, որ երկրի տնտեսական աճի հիմնական նախապայմաններն են աշխատուժի հասանելիության ապահովումն ու աշխատանքի արտադրողականության բարձրացումը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...