Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է պառակտել ռուսական հասարակությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ութերորդ գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է պառակտել ռուսական հասարակությունը, սակայն, նրա խոսքով, այդ փորձերը ձախողվելու են։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է պաշտպանել իր անվտանգությունն ու անկախությունը, իսկ «հատուկ ռազմական գործողության» մասնակիցներին աջակցում է ամբողջ հասարակությունը։ Նա նշել է, որ երկիրը կհասնի իր նպատակներին։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ արտաքին ճնշումների պայմաններում ռուս ժողովուրդը ցուցաբերել է համախմբվածություն, իսկ Պետդուման արագ ընդունել է օրենքներ, որոնք, նրա խոսքով, անհրաժեշտ են եղել զինված ուժերի, ռազմարդյունաբերության, տնտեսության և սոցիալական ոլորտի համար։
Պուտինը շեշտել է, որ տարբեր քաղաքական ուժերը համախմբված են եղել նաև Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկման վերաբերյալ օրենսդրական որոշումների ընդունման հարցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի բոլոր ռազմավարական որոշումները հիմնված են երկրի քաղաքացիների կամքի վրա, իսկ Արևմուտքը, ըստ նրա, անտեսում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ կիրառելով երկակի չափանիշներ։
Պուտինը նաև հայտարարել է, որ 2022 թվականից Արևմուտքը «աննախադեպ» պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ, սակայն դրանք, նրա գնահատմամբ, ավելի մեծ վնաս են հասցրել հենց նախաձեռնող երկրներին։
Նա Արևմուտքին մեղադրել է Ռուսաստանի պետական համակարգը թուլացնելու, տնտեսությունը, ֆինանսական համակարգը, գիտությունն ու արդյունաբերությունը խաթարելու, ինչպես նաև «ահաբեկչական մեթոդներով» պայքարելու փորձերի մեջ՝ ընդգծելով, որ «ռուս ժողովրդին հնարավոր չէ կոտրել»։
ՌԴ նախագահը հավելել է, որ երկիրը պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու արձագանքել ցանկացած «թշնամական գործողության»։
Ելույթի ավարտին Պուտինը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին հակապատժամիջոցային օրենսդրության, սոցիալական պարտավորությունների կատարման, ընտանիքների, առողջապահության, կրթության և տնտեսության աջակցության ուղղությամբ կատարված աշխատանքի համար՝ նշելով, որ առաջիկա երեք տարվա բյուջեում առաջնահերթ են լինելու ինչպես պաշտպանական, այնպես էլ սոցիալական ծախսերը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...