Սաուդյան Արաբիան հայտարարել է ԱԹՍ-ների հարձակման մասին
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք Իրաքի տարածքից ուղղվել էին թագավորության արևելյան նավթային օբյեկտների ուղղությամբ։
Պաշտոնական հայտարարության համաձայն՝ անօդաչուները արձակվել են Իրաքում գործող, «Իրանին կողմնորոշված» զինված խմբավորումների կողմից։ Էր Ռիադը պնդում է, որ բոլոր թիրախները ոչնչացվել են մինչև հարված հասցնելը։
Միաժամանակ իրաքյան լրատվամիջոցները հաղորդում են, որ Սաուդյան Արաբիայի Արևելյան նահանգի նավթային օբյեկտներում և մայրաքաղաք Էր Ռիադի շրջանում մի շարք պայթյուններ են որոտացել։
Տարածաշրջանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, դեպքի վայրերում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Վնասների և հնարավոր տուժածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ դեռ չեն հրապարակվել։
Սաուդյան իշխանությունները նաև հայտարարել են, որ իրենց իրավունք են վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել Իրաքի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ կոնգրեսականները պահանջում են. մահաբեր զենքի վերջնական որոշումը թող մնա մարդուն, ոչ թե ԱԲ-ին
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցությունները ներկայացնող մի խումբ կոնգրեսականներ ներկայացրել են օրինագիծ, որը ն...
Ադրբեջանում կանցկացվեն 6 երկրի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ
Ադրբեջանում անցկացվել է «Միասնության ուժ - 2026» համատեղ զորավարժությունների պլանավորման համաժողովը։ Համաժողովին մասնակց...
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-4...
Wildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել
Շուշարիում, Ուտկինա Զավոդում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստների վրա հարձակումից հետո տարածքների և ապրանքների մի մա...