Կիևը պատասխանել է Թեհրանի սպառնալիքներին
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան արձագանքել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հայտարարություններին՝ ընդգծելով, որ Թեհրանի սպառնալիքներն անհիմն են։
«Իրանի սպառնալիքները ոչնչով արդարացված չեն և անհիմն են։ Թեհրանի ռեժիմը Ռուսաստանի ագրեսիայի անմիջական մեղսակիցն է՝ Մոսկվային զենք մատակարարելով, որի հետևանքով 2022 թվականից զոհվում են ուկրաինացիներ»,- գրել է Սիբիհան։
Նրա խոսքով՝ Իրանը որևէ հիմք չունի զոհի դեր ստանձնելու կամ իր սպառնալիքները ՄԱԿ-ի կանոնադրությանը հղումներով արդարացնելու համար։
Ուկրաինայի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Թեհրանը նման հայտարարություններով փորձում է շեղել ուշադրությունը Ռուսաստանի կողմից Սև ծովում քաղաքացիական նավագնացության դեմ իրականացվող գործողություններից, որոնք, ըստ նրա, սպառնում են համաշխարհային պարենային անվտանգությանը։
Սիբիհան նշել է, որ Ռուսաստանի հարձակումները նավագնացության ազատության դեմ կլինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի առանցքային թեմաներից մեկը, և Կիևն ակնկալում է միջազգային հանրության վճռական արձագանքը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...