Խոշոր հրդեհները կաթվածահար են արել Ֆրանսիայի մի հատվածը․ 13 հազար ձեռնարկություն տարհանվել է
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Ժիրոնդ դեպարտամենտում բռնկված խոշոր անտառային հրդեհների պատճառով իշխանությունները տարհանել են առնվազն 13 հազար ձեռնարկություն։
Ժիրոնդում ընթացող մասշտաբային անտառային հրդեհների հետևանքով իշխանությունների կողմից իրականացվել է նվազագույնը 13 հազար ձեռնարկության տարհանում, ինչի մասին, վկայակոչելով Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրին, տեղեկացնում է BFMTV հեռուստաալիքը։
Նախարարը պարզաբանել է, որ տարհանված ձեռնարկությունների աշխատակիցներին կտրամադրվի գործազրկության կամ անօգնականության մասնակի նպաստ։ Լեսկյուրը շեշտել է, որ պատկան մարմինները իրականացնում են «հրշեջ ծառայությունների համախմբում էկոլոգիական և, ակնհայտորեն, սոցիալական աղետի ֆոնին, որը նաև տնտեսական ռումբ է դարձել»։
Ժիրոնդի տարածքում տարածվող ամենախոշոր անտառային հրդեհն արդեն ընդգրկում է 42 հազար հեկտար։ Երկրի հարավարևմտյան հատվածում պահպանվում է ծայրահեղ ծանր իրավիճակ։ Կրակի դեմ պայքարի նպատակով դեպարտամենտ են ուղարկվել հրշեջ-փրկարարական ծառայությունների 2.5 հազար աշխատակիցներ (այդ թվում՝ Շվեյցարիայից)։ Նրանց աշխատանքին օժանդակում են 1.5 հազար ֆրանսիացի զինվորականներ, ինչպես նաև 1.2 հազար ոստիկաններ, որոնք ապահովում են տարհանման գործընթացն ու հետևում աղետի գոտում անվտանգության պահպանմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Թուրքիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ տարհանվել են բնակիչներ
Էգեյան ծովին մոտ գտնվող Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի Գյոքչեօվաջըք թաղամասի անտառային տարածքում չպարզված հանգա...
Երևանում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Հուլիսի 22-ից Պապ թագավորի - Անրի Վեռնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի – Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ...
Վաղվանից Նոր Գեղիի խաչմերուկում կգործի լուսացույց
Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրա...