Ռուբիոն սպառնացել է Չինաստանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Չինաստանի դեմ երկրորդային պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին, եթե Պեկինն անտեսի Իրանի դեմ ուղղված սահմանափակումները։
Մայիսի 5-ին Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում պետքարտուղարն ընդգծել է, որ Վաշինգտոնն ունի արձագանքման համապատասխան գործիքակազմ։ Պատասխանելով Պեկինի կողմից սահմանափակումները շրջանցելու վերաբերյալ հարցին՝ Ռուբիոն նշել է. «Մենք ունենք արձագանքման համապատասխան գործիքներ։ Եթե որևէ մեկն անտեսում է մեր պատժամիջոցները, նա կարող է բախվել երկրորդային պատժամիջոցների։ Այսօր ես այս հարցի վերաբերյալ նոր հայտարարություններ չունեմ, սակայն մենք նման միջոցներ չենք ձեռնարկում պարզապես հանուն խորհրդանշական ժեստերի»։
Ավելի վաղ՝ մայիսի 1-ին, «Ուոլ Սթրիթ Ջորնալ» պարբերականը տեղեկացրել էր, որ Իրանի եկամուտների գլխավոր աղբյուրն են դարձել չինական մասնավոր նավթավերամշակող ընկերությունները։ Այս գործարանները, որոնք հայտնի են որպես «սամովարներ», գնում են իրանական նավթի արտահանման հիմնական ծավալը։ Այս սխեման Չինաստանին հնարավորություն է տալիս շրջանցել ամերիկյան պատժամիջոցները՝ պաշտոնական մակարդակով չներգրավելով պետական կորպորացիաներին։
Նմանատիպ հոդվածներ
ԵԽ նախագահը Երևան ժամանելուց հետո գրառում է արել
Հենց նոր ժամանեցի Երևան՝ կարևոր հանդիպումների համար։ Այս մասին գրել է ԵԽ նախագահ Անտոնիու Կոշտային:Վաղը Եվրոպան կհավաքվի...
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս գրառում է արել Երևան ժամանելուց հետո
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը գնահատել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որին մաս...
Մակրոնը պարզաբանում է՝ ինչու կինը Հայաստան չի եկել նրա հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NEWS.am–ի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու կինը Հայաստան չի եկել։«Բրիջիթն այլ հան...
Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում. Կայա Կալլասի հայտարարությունը
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը Երևանում հայտարարել է, որ Հայաստանն ինքը կկայացնի ԵՄ-ին անդամակցության...