Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Հայկ Կոնջորյանի
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին։
2025 թվականի հունիսի 17-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը Ազգային ժողովի նիստում անդրադարձել էր գործարար Սամվել Կարապետյանի կողմից իշխող «ՔՊ» կուսակցության հասցեին հնչեցված քննադատությանը։ Մասնավորապես, պատգամավորը պատասխանել էր Սամվել Կարապետյանի հայտարարությանը և հայտնել իր քննադատական դիրքորոշումը։
Նշված գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ին վճիռ է կայացրել, որով ամբողջությամբ մերժել է Սամվել Կարապետյանի հայցապահանջը։
Դատարանը հաստատված է համարել փաստաբանի ներկայացրած իրավական փաստարկը՝ հիմնված ՀՀ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ նախադեպերի վրա, ըստ որի՝ կողմերը հանրային անձինք են, որոնք ծավալում են հասարակական և քաղաքական գործունեություն, հետևաբար պետք է պատրաստ լինեն իրենց հասցեին հնչող քննադատություններին ու նույնիսկ սուր, տհաճություն պատճառող գնահատականներին՝ դրսևորելով հանդուրժողականության առավել բարձր մակարդակ։
Բացի դրանից, դատարանն արձանագրել է, որ Հայկ Կոնջորյանն իր հայտարարությունն արել է Ազգային ժողովի ամբիոնից՝ պատգամավորական լիազորությունների կատարման ընթացքում, ուստի օգտվում է գործառութային անձեռնմխելիությունից և Սահմանադրության համաձայն պատգամավորական գործունեության ընթացքում արտահայտած կարծիքի համար չի կարող պատասխանատվության ենթարկվել։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել
Մոսկվայից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է բացվել, որի շրջանակներում չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ հի...
Բաքվում պահվող հայերը կամային դիմադրություն են ցույց տալիս. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ թեև ադրբեջանական կողմը գրեթե չի անդրադառնում մեր հ...
Հայկական գյուղմթերքը՝ ԱՄՆ շուկայում․ նոր քննարկումներ Վաշինգտոնում
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծա...
Փակում ենք դուռը ռուսների առաջ. Հունգարիայի պաշտպանության նախարար
Հունգարիայի պաշտպանության նախարար Ռոմուլուս Ռուզին-Սենդին հայտարարել է, որ երկիրը պետք է վերականգնի վստահությունն իր դաշ...