Թրամփը Սենատից պահանջել է չգնալ արձակուրդ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատից պահանջել է չհեռանալ արձակուրդ, քանի դեռ հաստատված չէ «Ամերիկայի փրկության մասին օրենքը»:
Truth Social-ում արված գրառման մեջ ամերիկացի առաջնորդը նշել է, որ Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը չպետք է արձակի ԱՄՆ Սենատը, քանի դեռ չի ընդունվել «Ամերիկայի փրկության մասին օրենքը»: Նա հավելել է, որ ավելի լավ տարբերակ է ֆիլիբաստերի (խոչընդոտման ընթացակարգի) չեղարկումը, ինչը հանրապետականներին հնարավորություն կտա արագորեն ընդունել իրենց ցանկացած բոլոր նախագծերը, այդ թվում՝ «Ամերիկայի փրկության մասին օրենքը», պետական բյուջեն, ինչպես նաև լուծել պետական պարտքի առաստաղի հետ կապված սպասվող աղետը:
Մեկ այլ հրապարակման մեջ Թրամփը շեշտել է, որ այն քաղաքական ուժը, որն առաջինը կչեղարկի ֆիլիբաստերի կանոնը Սենատում, կկարողանա «գոյատևել և ծաղկել»: Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել է, որ դեմոկրատների կողմից դա անելու դեպքում «Ամերիկան արագորեն կվերածվի երրորդ աշխարհի երկրից ոչ ավելի բանի»:
Նմանատիպ հոդվածներ
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ։ Այս մասին Auroranew...
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...