Հասարակություն

Հայաստանի երկու ըմբիշ դուրս է եկել Բաքվում ընթացող Մ17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Հայաստանի երկու ըմբիշ դուրս է եկել Բաքվում ընթացող Մ17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս է եկել Բաքվում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ։



48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը մրցաշարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ հաղթել է մեքսիկացի Հեկտոր Ագիլեր Ռոդրիգեսին։ Մրցամարտի ընթացքում հայ ըմբիշը պարտվել է 2։7 հաշվով, սակայն կարողացել է շրջել ընթացքը և հաղթել 14։7 հաշվով։



Քառորդ եզրափակչում Ավետիսյանը հաղթել է Ասիայի փոխչեմպիոն Ջավոհիր Շարիֆբոևին՝ 9։3 հաշվով։



Կիսաեզրափակիչ է դուրս եկել նաև 65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը։ Նա որակավորման փուլում հաղթել է իրանցի Գալեհիին՝ 7։4 հաշվով։ 1/8 եզրափակչում Մնացականյանը 5։2 հաշվով ուժեղ է եղել Ղրղզստանի ներկայացուցիչ Կամիլ Բերդիկուլովից, իսկ քառորդ եզրափակչում համառ պայքարում հաղթել է խորվաթ Լովրով Վիդովիչին՝ 4։3 հաշվով։



Միևնույն ժամանակ, մրցաշարը լքել են Հայաստանի ևս երկու ներկայացուցիչներ։ Եվրոպայի մինչև 17 տարեկանների գործող չեմպիոն Վահե Հովեյանը (80 կգ) և Խաչիկ Խաչատրյանը (110 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում։



Հունահռոմեական ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունն անցկացվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մրցաշարին մասնակցում են տարբեր երկրների հարյուրավոր մարզիկներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250