Ադրբեջանական լրատվամիջոցների ևս մեկ հրապարակում, որն ատելության խոսքի դասական օրինակ է. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հակահայկական, հակասեմական հրապարակմանը։
«Ադրբեջանական «լրատվամիջոցների» կողմից տարածված ևս մեկ հրապարակում, որը համապատասխանում է ատելության խոսքի դասական սահմանմանը, նույնպես լի է հակահայկական քարոզչությամբ։ Ատելության նման բացահայտ խրախուսումը, որը զուգորդված է տեղում իրականացվող գործողություններով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումը երկարատև ազդեցություն ունեն տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»,- թվիթերում գրել է Բադալյանը:
Նա նաև տարածել է «Stop Antisemitism» - հակասեմականության դեմ պայքարող ամերիկյան անկախ ոչ հասարակական կազմակերպության գրառմամբ: Այն անդրադարձել է Ադրբեջանում հրապարակված մի հոդվածի, որի վերնագիրն է.
«Հիտլերն ավելի մարդասեր է, քան պատմության մեջ եղած ցանկացած հայ ղեկավար»:
««Stop Antisemitism-ը սարսափեց՝ տեսնելով, որ ադրբեջանական թերթը հրապարակում է դա: Ադոլֆ Հիտլերը սպանել է 6 միլիոն հրեայի և 5 միլիոն այլ ազգերի։ «Մարդասեր» բառը և նրա անունը նույն նախադասության մեջ չեն կարող կիրառվել», - գրել է կազմակերպությունը Twitter-ում:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...