ԱՄՆ-ն հույս ունի մինչև այս տարեվերջ վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը. Ուիթքոֆ
ԱՄՆ իշխանությունները հույս ունեն հասնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը մինչև այս տարվա վերջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։
«Ռուսաստան, Ուկրաինա, Իրան, Իսրայել, ՀԱՄԱՍ՝ մենք ամբողջ շաբաթ հանդիպումներ ենք ունեցել այս երեք հակամարտությունների շուրջ։ Մենք հույս ունենք դրանք լուծել մինչև այս տարվա վերջ», - ասել է նա Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ կայացած ԱՄՆ վարչակազմի նիստում։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները տեղի են ունեցել օգոստոսի 15-ին Ալյասկայում և տևել են մոտ երեք ժամ: Հանդիպմանը ռուսական կողմիցմասնակցել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: ԱՄՆ-ից ներկա էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը:
Պուտինը բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը դարձել է Ալյասկայում քննարկման կենտրոնական հարցերից մեկը, ինչպես նաև նշել է, որ Թրամփի հետ լավ գործնական և վստահելի կապ է հաստատվել, և, շարժվելով այդ ճանապարհով, կարելի է հասնել Ուկրաինայում հակամարտության ավարտին: Իր հերթին Թրամփն ասել է, որ Ուկրաինայի վերաբերյալ պայմանավորվածությունների մի շարք կետերի շուրջ Ռուսաստանի հետ դեռևս համաձայնություն չկա, սակայն կողմերը համաձայնության գալու «լավ շանսեր» ունեն:
Նմանատիպ հոդվածներ
ԱԷՄԳ-ն՝ Իրանի հարևան երկրներում ճառագայթման ազդեցության մասին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ զինված ուժեր...
Զելենսկին՝ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին
«Յուրաքանչյուր ոք, ով ընտրում է չարի ճանապարհը, կործանում է իրեն: Նա նվաստացնում է մարդկանց և հարյուր հազարավորներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայում հայտնել են ՌԴ-ի կողմից զանգվածային հարվածների մասին. կան զոհեր և տուժածներ
Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի կողմից զանգվածային գնդակոծությունների ենթարկվելու մասին։ Հարվածները հասցվել են անօդաչո...
Ամերիկյան F-16 կործանիչ է կործանվել Հարավային Կորեայի ափերի մոտ
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաստատել են Կորեայի Հանրապետության արևմտյան ափին ամերիկյան F-16 կործանիչի կործանումը։ Հաղորդվում...