12:00 Լուրերը մեկ տողով. Թեժ իրավիճակ ԱԺ-ում. նոր ռազմական դաշինք կկազմվի
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•ԱԺ-ում իրավիճակը փոքր-ինչ հարթ չի ընթացել՝ պատգամավորի ելույթի և եկեղեցականի մասին հայտարարության պատճառով: Ազգային ժողովի փոխնախագահն արձագանքել է ընդդիմության դժգոհություններին:
•Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եպիսկոպոսների մասնակցությամբ դատական նիստի ֆոնին ընդդիմադիրները լքելու են ԱԺ-ն: Բագրատ Սրբազանն էլ քննադատել է Վեհափառի դեմ հարուցված գործը:
•ՀՀ կառավարությունն արձագանքել է Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջ դիմումին: ԱԳՆ-ի միջոցով կապ է հաստատվել Վերոնիկա Զոնաբենդի հետ՝ Ադրբեջան մեկնելու նրա մտադրության շուրջ հանդիպում կազմակերպելու համար:
•Քննչական կոմիտեն ավարտել է զոհված զինծառայողների ընտանիքներից խարդախությամբ գումարներ հափշտակելու գործի նախաքննությունը: Հանցավոր խումբը կեղծ աջակցության ծրագրերի անվան տակ տուժողներից յուրացրել է շուրջ 13.8 միլիոն դրամ:
•Ղրղզստանի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին և քննարկել երկկողմ տնտեսական կապերի խորացումը: Կողմերը կարևորել են առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումն ու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը:
•ԵԱՏՄ երկրներում գրանցվել է մակրոտնտեսական ցուցանիշների և իրական ՀՆԱ-ի աճ: ՌԴ վարչապետը հայտնել է, որ չնայած համաշխարհային մարտահրավերներին, ավելացել են արդյունաբերության և փոխադարձ առևտրի ծավալները:
•Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը պատրաստվում են ռազմական դաշինք կազմել: Համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել տարածաշրջանային, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամերը համակարգելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Multi Wellness -ը նոր անուն ունի. ՀԷՑ-ի արձագանքը՝ Կարապետյանին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը հերքել է ընկերության նախկին ղեկավարության պնդու...
13:00 Լուրերը մեկ տողով. Պայթյուն բենզալցակայանում. Հրթիռի վերին աստիճանը ընկել է Լուսնի մակերևույթին
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Արմավիրի մարզում բենզալցակայանի պայթյուն է տեղի ունեցել: Սարդարապատ բնակավայ...
14:00 Լուրերը մեկ տողով. Բաքվի ու Կիևի գազային հնարավոր գործարքը. ՀԱՊԿ-ի սպասվող որոշումը՝ ՀՀ-ի վերաբերյալ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Կառավարությունում տեղի են ունեցել մի շարք պաշտոնանկություններ և նոր նշանակու...
09:00 Լուրերը մեկ տողով. Հայ երեխաների բացառիկ ռեկորդը Արարատի գագաթին. ԱԹՍ-ների հարձակում Ռուսաստանում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայ 8-ամյա մարզիկները հաղթահարել են Արարատ լեռան 5165 մետր բարձրությունը՝ սա...