Քաղաքականություն Կարևոր

Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին

Հայկական ապրանքների սահմանափակումը խնդիր է նաև ԵԱՏՄ-ի համար. Փաշինյանը ռուսական ԶԼՄ-ներին
Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բացասական են ազդում կազմակերպության ընկալման վրա։Մեր նպատակը Հայաստանի համա�…

Հայաստանի համար այլընտրանքի ձևավորումը երկրի լեգիտիմ իրավունքն է, իսկ ԵԱՏՄ-ում հայկական արտադրանքի սահմանափակումները բացասական են ազդում կազմակերպության ընկալման վրա։


Մեր նպատակը Հայաստանի համար այլընտրանք ստեղծելն է, ինչը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է, և բոլոր երկրներն էլ աշխատում են այդ ուղղությամբ։ Այս մասին Ղրղզստանում ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի համար լավագույն դիրքավորումը ոչ թե այս գործընթացի վրա հարձակվելն է, այլ կազմակերպության մրցունակությունն ու գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ աշխատելը, ինչին Հայաստանը պատրաստ է աջակցել։


Անդրադառնալով ընտրություն կատարելու անհրաժեշտության մասին հարցին՝ Փաշինյանը պատասխանել է, որ նախ հարկավոր է ստեղծել այդ ընտրությունը, որից հետո միայն հնարավոր կլինի այն իրականացնել։ Եվրոպական միությանը միանալու վերաբերյալ հանրաքվեի անցկացման մասին նա պարզաբանել է, որ դա տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնական դիմում ներկայացնի ԵՄ-ին, իսկ այժմ հանրաքվե անցկացնելն անհնար է։ Նա նաև շեշտել է, որ ԵԱՏՄ-ում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես Ռուսաստանի Դաշնություն հայկական ապրանքների մատակարարման սահմանափակումները, Հայաստանում ձևավորում են բացասական ընկալում ԵԱՏՄ-ի նկատմամբ։


Վարչապետի խոսքով՝ առանց ԵԱՏՄ հիմնարար սկզբունքների իրագործման հնարավորության, կազմակերպությունը կհայտնվի ճգնաժամային իրավիճակում։ Հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող արգելքները լուրջ խնդիր են ինչպես Հայաստանի, այնպես էլ հենց կազմակերպության համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250