Քաղաքականություն

ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին

ԱՄՆ-ն դիվանագիտական ներկայացում է խաղում. Թեհրանը քննադատել է Վաշինգտոնին
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը ԱՄՆ-ին մեղադրել է «դիվանագիտական ներկայացում» կազմակերպելու մեջ։Նա իր հրապարակման մեջ քննադատել է Վաշինգտոնի գործողությունները՝ նշելով, որ մի կողմից…

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Գալիբաֆը ԱՄՆ-ին մեղադրել է «դիվանագիտական ներկայացում» կազմակերպելու մեջ։



Նա իր հրապարակման մեջ քննադատել է Վաշինգտոնի գործողությունները՝ նշելով, որ մի կողմից խոսվում է հնարավոր հարձակման մասին, իսկ մյուս կողմից՝ բանակցությունների ցանկության։


««Պատրաստվում է լայնածավալ հարձակում… Ոչ, նրանք ցանկանում են բանակցել»։ Սա փակ շրջանի դիվանագիտական ներկայացում է»,- գրել է Գալիբաֆը։


Նրա խոսքով՝ սպառնալիքների, չկատարված խոստումների և կեղծ լուրերի օգտագործումը որպես ճնշման միջոց ձախողված ռազմավարություն է։




Իրանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել «ճանաչել փաստերը և կատարել ստանձնած պարտավորությունները»՝ նշելով, որ Թեհրանին «նոր ներկայացումներ պետք չեն»։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250