Քաղաքականություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ.Կաթողիկոսին ավազանի անունով դիմելը վիրավորանք չէ. Ռուբինյան

ԱԺ նախագահի աթոռից Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է իր ընկալումը, թե ինչն է համարվում օբյեկտիվ վիրավորանք:Վիրավորանքը ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ երևույթ է, օրինակ՝ որևէ մեկին սրիկա անվանելն…

ԱԺ նախագահի աթոռից Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է իր ընկալումը, թե ինչն է համարվում օբյեկտիվ վիրավորանք:


Վիրավորանքը ոչ թե սուբյեկտիվ, այլ օբյեկտիվ երևույթ է, օրինակ՝ որևէ մեկին սրիկա անվանելն օբյեկտիվորեն վիրավորանք է։ Այսպես է ԱԺ նախագահի դիրքից Ռուբեն Ռուբինյանը բացատրել վիրավորանքի էությունը այն բանից հետո, երբ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսին ավազանի անունով կոչելը դիտարկում են որպես վիրավորանք կամ պրովոկացիա։


«Բայց մարդուն իր ավազանի անունով դիմելը, կամ իր հոգևորական անունով դիմելը վիրավորանքի կամ բարեկրթության հարց չէ, դա քաղաքական, կամ գուցե նույնիսկ, եկեղեցական դիրքորոշման հարց է: Հիմա կարող է ստեղծվել իրավիճակ, որ, օրինակ՝ ձեր նշած անձին ամեն անգամ, երբ եկեղեցական անունով դիմեն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, որը համարում է, որ ձեր նշած անձը կուսակրոնության ուխտը խախտել է և հետևաբար իրեն հնարավոր չէ դիմել այդ անունով, դա էլ համարի պրովոկացիա: Ես առաջարկում եմ չգնալ այդ ճանապարհով, և այո՛, դուք բոլորդ արդարացիորեն կարող եք և պետք է ակնկալեք, որ այս ամբիոնից չհնչի վիրավորանք, և ես ամեն ինչ կանեմ, որ այդպես լինի, բայց եկեք համաձայնենք՝ վիրավորանքն այն է, ինչն օբյեկտիվ է: Ինչը քաղաքական դիրքորոշման հարց է, դա արդեն վիրավորանք չէ: Չի կարող ի բնե մեկին իր ավազանի անունով դիմելը համարել վիրավորանք: Կարո՞ղ եք դուք դրան համաձայն չլինել, այո՛, ձեր իրավունքն է, բայց խնդրում եմ՝ նիստերը չխաթարել»,-նշել է նա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250