Քաղաքականություն

Հայ եկեղեցու կառույցներն արձագանքել են Կաթողիկոսի դատավարությանը

Հայ եկեղեցու կառույցներն արձագանքել են Կաթողիկոսի դատավարությանը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների նկատմամբ դատավարության կապակցությամբ հայտարարություններով են հանդես եկել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր կառույցներ՝ մտահոգություն հայտնելով…

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների նկատմամբ դատավարության կապակցությամբ հայտարարություններով են հանդես եկել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր կառույցներ՝ մտահոգություն հայտնելով եկեղեցու ինքնավարության և պետություն-եկեղեցի հարաբերությունների վերաբերյալ։


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի կենտրոնական վարչությունը դատապարտել է դատավարությունը՝ այն որակելով որպես միջամտություն Եկեղեցու հոգևոր գործունեությանը և կրոնի ազատության ու եկեղեցի-պետություն տարանջատման սկզբունքների խախտում։ Կառույցը ՀՀ կառավարությանը կոչ է արել զերծ մնալ հակաեկեղեցական քայլերից և խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի պայմաններում։


Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն իր հերթին ընդգծել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը կարող է անդրադառնալ նաև Հայ եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների և հոգևոր առաջնորդների դիրքի վրա։


Պատրիարքությունը ՀՀ պատկան մարմիններին կոչ է արել հարգել Սահմանադրությամբ երաշխավորված Հայ Առաքելական եկեղեցու ինքնավարությունը և խուսափել քայլերից, որոնք կարող են խորացնել ազգային պառակտումն ու վնասել պետություն-եկեղեցի հարաբերություններին։


Դատավարությանը կոշտ արձագանք է տվել նաև Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը՝ օգոստոսի 7-ը որակելով «ամոթի ու դավաճանության օր»։ Թեմի հայտարարությունում դատավարությունը ներկայացվում է որպես Եկեղեցու և հոգևորականության նկատմամբ ճնշում։


Թեմական խորհուրդն ու հոգևորականաց դասը նաև իրենց աջակցությունն են հայտնել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և դատավարության մեջ ներգրավված հոգևորականներին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250