ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայում հայտնել են ՌԴ-ի կողմից զանգվածային հարվածների մասին. կան զոհեր և տուժածներ
Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի կողմից զանգվածային գնդակոծությունների ենթարկվելու մասին։ Հարվածները հասցվել են անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով։ BBC-ի ռուսական ծառայությունը հաղորդում է, որ հարվածների են ենթարկվել, այդ թվում, Խերսոնի, Կիրովոգրադի, Չերկասիի, Սումիի, Պոլտավայի, Չեռնիգովի, Ժիտոմիրի մարզերը։
Զապորոժիեում կամիկաձե անօդաչուների հարվածից 1 մարդ է զոհվել, 2-ը՝ վիրավորվել։ Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավարը հայտնել է ԱԹՍ-ների 7 հարվածի մասին, որոնց հետևանքով նաև վնասվել են տներ, բաց տարածքում բռնկվել է հրդեհ։Կրիվոյ Ռոգում հյուրանոցին հրթիռի հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Ըստ տեղի իշխանությունների՝ բացի հյուրանոցից, պայթյունից վնասվել են հարևան շենքերը, խանութները, մեքենաները։
Հաղորդվում է նաև, որ ռուսական երրորդ ՄիԳ-31 ինքնաթիռն Ուկրաինայի վրա է արձակել «Կինժալ» գերձայնային հրթիռ։ Առաջին երկուսն արձակվել են դեպի Ուկրաինայի արևմուտք, հետևանքների մասին առայժմ տեղեկություններ չկան։ Իսկ երրորդ «Կինժալ»-ը հասել է Խմելնիցկիի մարզի Ստարոկոնստանտինովի շրջան, լսվել են պայթյուններ։ Ստարոկոնստանտինովի մոտ է գտնվում ռազմական օդանավակայան, և այդ շրջանը հաճախ է ենթարկվում ռուսական ուժերի հարձակումների։
Ռուսաստանն արդեն երկրորդ օրն է զանգվածային հարձակում իրականացնում Ուկրաինայի վրա։
Հուլիսի 26-ին իրականացված հարձակման հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 7-ի, 47 մարդ վիրավորվել է, հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հուլիսի 26-ին ՌԴ-ն երկրի ուղղությամբ արձակել է առնվազն 127 հրթիռ և 109 ԱԹՍ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ իրենց հաջողվել է խոցել 102 հրթիռ և 99 ԱԹՍ։ Էներգետիկայի օբյեկտներին հասցված հարվածների պատճառով Ուկրաինայում սկսվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկները ֆիքսել են Իսկանդերի հզոր հարվածն Ուկրաինայի տարածքում
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում տեսախցիկները ֆիքսել են ռուսական Իսկանդերի ռազմական նշանակետին հարվածելու պահը: Դեպքը տեղի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ՌԴ զինծառայողները վերադառնում գերությունից
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են զինծառայողները վերադառնում ուկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի Սումիի շրջանում ուժգին հրդեհ է բռնկվել ռուսական հարվածից հետո
Ուկրաինայի Սումիի շրջանում հրդեհ է բռնկվել ռուսական հարվածից հետո: Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող Սումիո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է հրթիռը հարվածում շարժման մեջ գտնվող մեքենային. Բելգորոդը հրետակոծության է ենթարկվել
Բելգորոդի և նրա շրջակայքի հրետակոծությունը, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ, ևս 37-ը վիրավորվել են, իրականացվել են «Վամ...