Իսրայելի կամ ԱՄՆ-ի հետ նոր պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի. Խամենեիի խորհրդական
Իսրայելի կամ ԱՄՆ-ի հետ նոր պատերազմը կարող է սկսվել ցանկացած պահի: Այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Ռահիմ Սաֆավին։
«Մենք հրադադարի մեջ չենք, մենք պատերազմական վիճակում ենք», - ասել է խորհրդականը:
Նրա խոսքով՝ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև որևէ արձանագրություն, կանոնակարգ կամ համաձայնագիր չկա։
«Կարծում եմ՝ կարող է լինել ևս մեկ պատերազմ։ Եվ դրանից հետո, հնարավոր է, այլևս պատերազմներ չլինեն», - հավելել է Սաֆավին։
Հիշեցնենք` 2025-ի հունիսի 13-ի գիշերը Իսրայելը գործողություն է սկսել Իրանի դեմ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու համար։ Իսրայելը հարվածների թիրախ էր հայտարարել ատոմային օբյեկտները, միջուկային ֆիզիկոսներին, ավիաբազաները։
Այնուհետև հունիսի 22-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի երեք միջուկային օբյեկտների Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը պետք է համաձայնի «վերջ դնել այս պատերազմին», հակառակ դեպքում կբախվի «շատ ավելի վատ հետևանքների»։
Ի պատասխան՝ Թեհրանը գործողություն էր սկսել Կատարում տեղակայված Վաշինգտոնի ռազմական բազաների դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Պատերազմի 1010 օրվա ընթացքում Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն է Ռուսաստանը գրավել
Deep State-ը գրում է, որ պատերազմի վերջին 1010 օրվա ընթացքում ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի տարածքի 1% -ից պակաս...
Զելենսկին պատրաստ է փոխզիջումների առաջնագծում. Financial Times
Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ուկրաինացիների համար ընդունելի փոխզիջման գնալ ներկայիս առաջնագծում, բայց պատրաստ չէ զորքերը...
ԱՄՆ-ում կարծում են, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել մինչև Սուրբ Ծնունդ
Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ ուկրաինական հակամարտությունը կարող է ավարտվել մի...
Ռուսական հրթիռը հարվածել է ամերիկյան ընկերությանը
Ռուսական հրթիռը հարվածել է ամերիկյան ընկերությանը Անդրկարպատիայում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախար...