Պայքարը գնում է հենց բիզնեսմեն տերտերների դեմ. Անի Խաչատրյան

«Եկեղեցու դեմ արշավ չի սկսվել, եկեղեցի և պետություն համագործակցություն երբեք էլ չի եղել։ Ցավոք, վերջին երկու տասնամյակին եկեղեցին ունեցել է բիզնեսմեն տերտերներ և այսօր պայքարը գնում է հենց բիզնեսմեն տերտերների դեմ», - լրագրողների հետ զրույցում հայտնել է Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։


«Ես եկեղեցի գնում եմ, շատ կուզենայի գնայի և օրհնություն ստանայի այն քահանաներից, ովքեր Աստծո պատվիրաններով են եկեղեցում և, ցավոք, գնում եմ և Աստծո առաջ եմ մոմ վառում»,-ասել է նա։


Հարցին, թե ի՞նքն էլ է համաձայն, որ Վեհափառը պետք է հեռանա՝ պատասխանել է. «Այն պատերազմը, որ գնում է քաղաքական ուժի և եկեղեցու միջև, ես մատի և մատանու արանքում չեմ պատրաստվում լինել»։


Սակայն, «Հանրապետություն» կուսակցության անդամի անձնական մոտեցումն այլ չէ. «Ես կաթողիկոսին որպես կաթողիկոս չեմ ընդունել, նա այն կաթողիկոսն է, որ մի քանի ժամ թաքցրել է, որ հոկտեմբերի 27 է եղել ԱԺ-ում, որպեսզի իր ընտրությունները լինեն, և իր ընտրությունները «պռավալ» չգնան»»։