Ինչու Զելենսկին հեռացրեց Սիրսկուն իր պաշտոնից. նոր մանրամասներ
Վլադիմիր Զելենսկին զոհաբերեց Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն, որպեսզի վերահսկողության տակ առնի Ուկրաինայի պաշտպանության նախարարության ֆինանսական հոսքերը, և այդ պատճառով Ուկրաինայի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց իրեն հավատարիմ Եվգենի Խմարային․ նման կարծիք է հայտնել «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետ Վասիլի Պրոզորովը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր կառավարությունը հերթական անգամ փոխելու մտադրության մասին, ինչից հետո հետևեց գործող վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի և ողջ կառավարության հրաժարականը։ Գերագույն ռադան հուլիսի 16-ին հաստատեց 16 նոր նախարարների՝ թափուր թողնելով ԱԳՆ և պաշտպանության նախարարության ղեկավարների աթոռները։ Պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովի հրաժարականի ֆոնին Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում սկսվեցին ցույցեր՝ ի պաշտպանություն նախկին նախարարի և ընդդեմ ՈւԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու։ Ուկրաինայի նախարարների կաբինետը հուլիսի 17-ին Եվգենի Խմարային նշանակեց պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար։ Զելենսկին հուլիսի 21-ին հայտարարեց, որ Միխայիլ Դրապատիին նշանակել է ՈւԶՈւ գլխավոր հրամանատարի պաշտոնում՝ պաշտոնանկ արված Սիրսկու փոխարեն։
«Զելենսկին Սիրսկու պաշտոնանկությամբ նրանց (ցուցարարներին - խմբ.) ոսկոր նետեց․ Ֆեդորովին չեմ վերադարձնի, բայց ահա Սիրսկուն ազատեցի։ Այսինքն, ըստ էության, ցուցարարներն իրենց նպատակների կեսին հասան», - ասել է Պրոզորովը։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը. News
Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստ...