Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը։
Հիմնական պատճառների թվում նա նշել է արգելքները, խոչընդոտները, կարգավորող մարմինների աշխատանքը։ Կան նաև փոխադարձության խնդիրներ։ Անհրաժեշտ է ընդլայնել Վերին Լարսի անցակետերի թողունակությունը, որտեղ այս օրերին կրկին գրանցվում են մեծ խցանումներ։
2024 թ–ին երկրների միջև առևտուրն աճել է գրեթե 1.6 անգամ՝ հասնելով ռեկորդային 12 միլիարդ դոլարի։
«Վաղը Բրյուսելում ձեզ (Հայաստանին - խմբ.) ասելու են՝ փակեք երկինքը ռուսական ինքնաթիռների համար, դուք ի՞նչ եք անելու։ Փակելու եք, որովհետև այլ տարբերակ չեք ունենալու։ Վաղը ձեր վարորդները գալու են և հասնեն Վերին Լարս, որից հետո բեռները կցվելու են ռուսական կամ բելառուսական բեռնատարներին, հայ վարորդը հետ է վերադառնալու։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական կողմի դիրքորոշմանը, բայց մեր շուկան մենք պաշտպանելու ենք։ Դրա համար էլ այսօր Հայաստանի հետ առևտրաշրջանառությունն ընկնում է»,- հավելել է Օվերչուկը:
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան զգուշացրել է Հայաստանին
Հայաստանը կոնկրետ օգուտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց, մինչդեռ Եվրոպական միության (ԵՄ...
ՆԳՆ-ն` մասսայական ձերբակալությունների մասին
ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման...
Պեսկովը` Սամվել Կարապետյանի կալանավորման մասին
Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի (ՀՀ և ՌԴ քաղաքացի - խմբ.) կալանավորման...
Արման Եղոյանը` Փաշինյանի Թուրքիա այցի մասին
Իմ տեղեկությամբ այս պահին եռակողմ հանդիպում նախատեսված չէ, բայց չեմ կարող բացառել, շատ հաճախ որոշումները կայացվում են հե...