Զախարովան զգուշացրել է Հայաստանին
Հայաստանը կոնկրետ օգուտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց, մինչդեռ Եվրոպական միության (ԵՄ) կողմից հնչում են միայն անհիմն խոստումներ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան հիշեցրել է, որ նման դիրքորոշում նախկինում բազմիցս հնչեցրել են նաև ռուս պաշտոնյաները:
«Պաշտոնական Երևանի և հայ ժողովրդի համար եվրասիական ինտեգրմանը մասնակցելու անվիճելի և իրական առավելություններն անհամեմատելի են Բրյուսելի՝ ոչնչով չամրապնդված խոստումների հետ։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության օգուտները հաստատվում են թվերով և փաստերով։ Իսկ թե ում և ինչպես են Բրյուսելում խաբում, նույնպես հայտնի է», - հայտարարել է դիվանագետը։
Նա ընդգծել է, որ այս փուլում Հայաստանը չի ստացել նույնիսկ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, իսկ անդամակցության գործընթացը կարող է ձգվել տասնամյակներ: Ավելին` հարց է, թե արդյոք Եվրամիությունում շահագրգռվա՞ծ են Հայաստանի անդամակցությամբ, թե՞ դիտարկում են որպես ժամանակավոր աշխարհաքաղաքական գործիք։
«Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է Եվրամիությունը վերաբերվում մի շարք երկրների։ Հենց որ հետաքրքրությունը վերանա, կանհետանա նաև տրված խոստումների պատասխանատվությունը։ Ուկրաինայի և Մոլդովայի օրինակները հաստատում են դա. նրանք քաղաքական և տնտեսական առումով հայտնվել են բրյուսելյան կախվածության մեջ», - հավելել է Զախարովան։
Նա նաև նախազգուշացրել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործնական հետևանքների մասին։ Զախարովայի խոսքով` ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկորցնի ԵԱՏՄ շրջանակում ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի հնարավորությունը, ինչը կհանգեցնի մաքսատուրքերի բարձրացման, սպառողների համար ապրանքների թանկացման և ազգային արտադրանքի մրցունակության նվազման: Հայաստանը կզրկվի նաև աշխատանքային և տեխնիկական կարգավորման, սանիտարական և բուսասանիտարական նորմերի և այլ ուղղություններով առավելություններից:
«Այս բոլոր հետևանքները պետք է հասկանալ արդեն հիմա, որպեսզի հետո Հայաստանի ժողովուրդը չհարցնի, թե ինչու իրեն դա չեն ասել», - ամփոփել է Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Ձերբակալվել է Սամվել Կարապետյանը. Aysor
Քիչ առաջ Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապ...
Պեսկովը` Սամվել Կարապետյանի կալանավորման մասին
Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի (ՀՀ և ՌԴ քաղաքացի - խմբ.) կալանավորման...
Կտրիճ Ներսիսյանը թող Գրիգոր Լուսավորչի նման ներկայացնի իր զավակին կամ իր զավակներին. Փաշինյան
Եթե Գրիգոր Լուսավորչի հետ է զուգահեռը, թող Կտրիճ Ներսիսյանը ներկայացնի հանրությանն իր զավակին կամ իր զավակներին, որովհետ...