ՆԳՆ-ն` մասսայական ձերբակալությունների մասին
ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել հասարակական կարգի խաթարմանն ուղղված գործողությունների նախապատրաստման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ։ Կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Ցանկացած հակաօրինական դրսևորում արժանանալու է կոշտ հակազդման»,- ասել է Սարգսյանը
Հիշեցնենք` Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտնել էր, որ կեսօրից հետո Երևանում ու մի քանի մարզերում ձերբակալվել, բերման են ենթարկվել, բաժին են «հրավիրվել» ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր ներկայացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ։
Նմանատիպ հոդվածներ
Օվերչուկը զգուշացնում է Հայաստանին
Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը, 2025 թվականի արդյունքներով, կարող է կրճատվել 3 միլիարդ դոլարով, Սանկտ Պետերբուրգի...
Զախարովան զգուշացրել է Հայաստանին
Հայաստանը կոնկրետ օգուտներ է ստանում Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելուց, մինչդեռ Եվրոպական միության (ԵՄ...
Պեսկովը` Սամվել Կարապետյանի կալանավորման մասին
Կրեմլը ուշադիր հետևում է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի (ՀՀ և ՌԴ քաղաքացի - խմբ.) կալանավորման...
Ձերբակալվել է Սամվել Կարապետյանը. Aysor
Քիչ առաջ Երևանում, Ուլնեցի փողոցում ձերբակալվել է բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապ...