
Այս իմաստով ամբողջ Ուկրաինան մերն է. Պուտին

Ռուսաստանը ոչ թե Ուկրաինայի կապիտուլյացիայի է ձգտում, այլ հողի վրա իրողությունների ճանաչման։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս հայտարարությունն արել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում:
«Սա սկզբունքորեն այլ իրավիճակ է, և մենք չենք ձգտում Ուկրաինայի կապիտուլյացիայի։ Մենք պնդում ենք, որ ճանաչենք այն իրողությունները, որոնք ստեղծվել են հողի վրա», – ասել Է Պուտինը։
Պուտինը նաև հավելել է. «Ես ռուս և ուկրաինացի ժողովուրդներին համարում եմ մեկ ժողովուրդ, այս իմաստով ամբողջ Ուկրաինան մերն է»:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։