
Իրանը փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերից

Իրանի հետախուզությունը հազարավոր փաստաթղթեր է գողացել Իսրայելի միջուկային նախագծերի և օբյեկտների վերաբերյալ: Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը:
Գաղտնի գործողությունը համարվում է Թել Ավիվի դեմ վերջին տասնամյակների ընթացքում իրականացված ամենալուրջ հետախուզական հարվածներից մեկը։
Փաստաթղթերը պարունակում են տեղեկություններ Իրանի որոշ հարևան երկրների ծրագրերի մասին, որոնք, համագործակցելով Իսրայելի հետ, մտադիր էին գործողություններ ձեռնարկել Թեհրանի դեմ։
ՄԳործողությունը, ենթադրաբար, տեղի է ունեցել ավելի վաղ, սակայն գաղտնի է պահվել տվյալների ծավալի և Իրան անվտանգ տեղափոխման անհրաժեշտության պատճառով: Արտահոսքի համար կասկածվում են երկու Իսրայելի քաղաքացիներ:
Նշենք, որ տեղեկության պաշտոնբական հաստատում չկա: