Խոսակցություն Ադրբեջանի հետ ունենք. Միրզոյանը՝ հնչող կրակոցների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ադրբեջանական կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Իհարկե, մենք ադրբեջանական կողմին տեղեկացնում ենք կրակոցների մասին։ Ասում ենք, որ մեր տեղեկատվությամբ եղել են կրակոցներ, նաև փաստական տվյալներ ենք ներկայացնում, որ այդ կրակոցները հնչում են ադրբեջանական կողմից, սա նաև հրապարակային ենք անում։
Ադրբեջանական կողմն իր հրապարային անդրադարձներով և նաև հանդիպումների ժամանակ ասում է` չէ, մենք չենք կրակում, դուք եք կրակում։ Մենք էլ ասում ենք` դե դուք տվեք փաստական ապացույցներ, և առաջարկում ենք ձևավորել համատեղ հետաքննող մեխանիզմ մասնագետների կողմից, որոնք կկարողանանա մոտենալ կոնկրետ վայր և կփորձեն այդ հանգամանքներն ուսումնասիրել։
Խոսակցություն ադրբեջանական կողմի հետ ունենք, որշակի ըմբռնում էլ կա...Այդ ուղղությամբ այս պահին աշխատանքներ տարվում են»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Կայուն խաղաղության չենք հասնի. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Ս...
ՀՀ-ի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին...
Ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր. Ալեն Սիմոնայն
Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնա...
Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածք. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ի մեկնաբանության մեջ կոչ է արել համատեքստից չհանել Մեդինսկու խոսքեր...