Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածք. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ի մեկնաբանության մեջ կոչ է արել համատեքստից չհանել Մեդինսկու խոսքերը Ղարաբաղի մասին և դրանց բոլորովին այլ նշանակություն չտալ:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Ղարաբաղը պաշտոնապես ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք։ Նա նշել է, որ Մեդինսկին Ղարաբաղի մասին մեկնաբանության մեջ խոսել է իրավիճակի պատմական ասպեկտի և սոցիալ-մշակութային առանձնահատկությունների մասին:
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, թե Ուկրաինայում հակամարտությունը կանգնեցվի ճակատային գծի երկայնքով՝ առանց իրական խաղաղության համաձայնության, այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական «Ղարաբաղի»:
«Մենք չենք ցանկանում, որ առիթ ստեղծվի՝ հսկա Ղարաբաղ, որը չի ճանաչում որևէ մեկը, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվել: Ուստի մենք ցանկանում ենք կանգնել, լիակատար խաղաղություն կնքել և ճանաչել նոր տարածքները»,- ասել է Մեդինսկին
Նմանատիպ հոդվածներ
Ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր. Ալեն Սիմոնայն
Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնա...
Քննարկեցինք վերջին զարգացումները. Միրզոյանը զրուցել է Արաղչիի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: «Քննարկեցինք վերջին զարգ...
Խոսակցություն Ադրբեջանի հետ ունենք. Միրզոյանը՝ հնչող կրակոցների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ա...
Կայուն խաղաղության չենք հասնի. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Ս...