Կայուն խաղաղության չենք հասնի. Ադրբեջանի դեսպան
Նույնիսկ եթե վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, հակասում է դրան: Այս մասին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը
Նրա խոսքով՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը «անխուսափելի» է:
«Մենք ավարտել ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի մշակումը։ Հուսով ենք, որ կկարողանանք այն ստորագրել։ Սակայն, ինչպես միշտ ասում ենք մեր հայ գործընկերներին, կան մի քանի կարևոր և բազմակողմանի հարցեր, որոնք պետք է լուծվեն ստորագրումից առաջ։ Այդպիսի հարցերից մեկը Հայաստանի Սահմանադրության այն դրույթն է, որը դեռևս արտացոլում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ», - ասել է Ադրբեջանի դեսպանը:
Նա նշել է, որ երկրորդ կարևոր հարցը, որը պետք է լուծվի, կապված է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հետ:
«Այն գոյություն ունի միայն թղթի վրա և խորհրդանշական բնույթ է կրում։ Մինսկի խմբի լուծարումը կցույց տա, որ հակամարտությունն իսկապես ավարտվել է։ Իրականում այն ավարտվել է, և մենք շարժվում ենք դեպի ավելի խաղաղ տարածաշրջան, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի ոչ միայն խաղաղություն, այլև զարգացում, բարգավաճում և կայունություն», - նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովները հանդիպել են
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին...
Արամ Ղազարյանը նոր պաշտոն ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 3-ի որոշմամբ՝ Լոռու նախկին մարզպետ Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-...
Խոսակցություն Ադրբեջանի հետ ունենք. Միրզոյանը՝ հնչող կրակոցների մասին
Հայ–ադրբեջանական սահմանին հնչող կրակոցները քննելու պատրաստակամություն կա հայկական կողմից, ինչ–որ դրվագով կարծես թե նաև ա...
Ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր. Ալեն Սիմոնայն
Մարտի 1-ին ո՛չ դու, ո՛չ դիմացինդ դուրս չեկաք տանից, երբ ժողովուրդը քո անունը գոռալով գնդակահարվում էր, ու թողեցիր կողմնա...