Զելենսկին բանակցություններից առաջ հայտարարություն է տարածել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կասկածներ է հայտնել, որ Ռուսաստանը պատրաստ է Ստամբուլում արդյունավետ բանակցությունների, սակայն հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան հասնել «որոշ լուծումների»։ Նրա խոսքերը մեջբերում է LRT-ն։


«Մեր պատվիրակությունը Ստամբուլում է։ Այսօր առավոտյան ես խոսել եմ պաշտպանության նախարարի հետ, նրանք պատրաստվում են հանդիպմանը։ Ես վստահ չեմ, որ Ռուսաստանը պատրաստ կլինի արդյունավետ հանդիպումների։ Բայց մենք միշտ պետք է հավատանք որոշ լուծումների», - ասել է Զելենսկին։


Նրա խոսքով՝ Կիևի առաջնահերթությունները լիակատար հրադադարն ու ռազմագերիների վերադարձն են։


Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների երկրորդ փուլը կսկսվի Թուրքիայում հունիսի 2-ին։ Ռուսաստանի պատվիրակությունը՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ, արդեն ժամանել է Ստամբուլ։ Կողմերը կներկայացնեն հրադադարի վերաբերյալ իրենց հուշագրերի նախագծերը։