Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից
Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտում են ՀՀ կառավարությունից:
«Ղեկավարվելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-ին կետով և 2-րդ մասով, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արամ Հովհաննիսյանին ազատել ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Արամ Հովհաննիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2023 թ. հունվարի 9-ին, մինչ այդ՝ 2020-2023 թթ. եղել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ:
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
Եթե դա պարզվի Գարեգին Բ-ն չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս. Փաշինյան
Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս,...
Եգիպտոսի ռազմական ինքնաթիռն անցել է ՀՀ տարածքով և վայրէջք` կատարել Ադրբեջանում
Մարտին Եգիպտոսի ռազմաօդային ուժերի Antonov An-74t-200A տրանսպորտային ինքնաթիռը անցել է Հայաստանի օդային տարածքով և վայրէ...
Ցնդած բիձա. Աննա Հակոբյան
Ցնդած բիձա: Իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի։ Ինձանից չի ընդունի, բայց հարազատները կամ ըն...