Եթե դա պարզվի Գարեգին Բ-ն չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս. Փաշինյան
Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք։
Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, որովհետեւ տեսնում եմ հոգեւոր անվտանգության խնդիր, ասում եմ նաեւ որպես ՀՀ վարչապետ, որովհետեւ տեսնում եմ պետական անվտանգության խնդիր։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք` Կառավարության նիստերից մեկի ընթացքում վարչապետն անդրադարձել էր եկեղեցիներում ամենատարբեր կենցաղային առարկաների՝ աղբի, շինարարական մնացորդների, հին իրերի ու հագուստների առկությանը՝ նշելով, որ մեր եկեղեցիները չուլանացված են: այս հայտարարությունը քննադատվեց հոգևորականների կողմից:
Սրան էլ արդեն հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառումները:
Նա մասնավորապես նշել է, որ Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեևորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից, Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում և Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում:
Նմանատիպ հոդվածներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարություն է տարածել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Շվեյցարիայում կազմակերպել էր «Կրոնական Ազատությու...
Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից
Արամ Հովհաննիսյանն ազատվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությու...
Եգիպտոսի ռազմական ինքնաթիռն անցել է ՀՀ տարածքով և վայրէջք` կատարել Ադրբեջանում
Մարտին Եգիպտոսի ռազմաօդային ուժերի Antonov An-74t-200A տրանսպորտային ինքնաթիռը անցել է Հայաստանի օդային տարածքով և վայրէ...
Ցնդած բիձա. Աննա Հակոբյան
Ցնդած բիձա: Իսկ եթե ավելի լուրջ՝ այս մարդն ակնհայտորեն օգնության կարիք ունի։ Ինձանից չի ընդունի, բայց հարազատները կամ ըն...