Ռուսաստանը ծրագրում է ռազմական տեխնիկայի մի մասը Սիրիայից տեղափոխել Լիբիա
Ռուսաստանցիները մտադիր են ռազմական տեխնիկայի մի մասը, որը ներկայումս մնում է Սիրիայում, տեղափոխել աֆրիկյան Լիբիա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը, տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։
Սիրիական Տարտուս քաղաքի ռազմածովային բազայում ռուսաստանցիները սպասում են իրենց ռազմանավերին՝ ռազմական տեխնիկան և սպառազինությունը տեղափոխելու համար։
Բազայի տարածքում են գտնվում, մասնավորապես, ՌԴ պաշտպանության նախարարության կողմից վերահսկվող «աֆրիկյան կորպուսի» վարձկանները։
Հունվարի 5-ին սիրիական նավահանգիստ կժամանեն ռուսաստանյան խոշոր դեսանտային «Իվան Գրեն» և «Ալեքսանդր Օտրակովսկի» նավերը, ինչպես նաև «Սպարտա» չորաբեռ նավը. դրանք այժմ Միջերկրական ծովում են՝ դեպի Տարտուս ճանապարհին։
«Օտրակովսկի» նավում է գտնվում ՌԴ ՌԾՈւ դեսանտային նավերի 121-րդ բրիգադի շտաբի պետ, 1-ին կարգի կապիտան Յուրի Դավիթյանը։
Հունվարի 8-ին Տարտուս պետք է ժամանի ևս երկու ռուսաստանյան նավ՝ ունիվերսալ բեռնատար Sparta II նավը և «Իվան Սկոբելև» լցանավը, որոնք այժմ հատում են Ջիբրալթարի նեղուցը։
Ռուսաստանցիները մտադիր են Sparta և Sparta II բեռնատար նավերն օգտագործել Սիրիայից Լիբիա ռազմական տեխնիկան և զենքը տեղափոխելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը լայնամասշտաբ զորավարժությունների է պատրաստվում
Առաջիկա օրերին Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի, հայտնել է ԻՀՊԿ ղեկավար Հասան Հասանզադեն։«Զորավարժություն...
Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է Գորլովկայի բնակելի թաղամասը. կան վիրավորներ
Ուկրաինայի զինված ուժերն այսօր առավոտյան գնդակոծել են ԴԺՀ–ի Գորլովկա բնակելի թաղամասը, ինչի հետևանքով վիրավորվել է 9 խաղ...
ԱՄՆ-ն սկսել է գաղտնի զինել Ուկրաինային․ Բլինկեն
ԱՄՆ-ն դեռ Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությունից շատ առաջ սկսել էր Կիևին գաղտնի տարբեր սպառազինություններ...
150-ը՝ 150-ի դիմաց․ Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից բան...