Ուկրաինայի ԶՈւ–ն գնդակոծել է Գորլովկայի բնակելի թաղամասը. կան վիրավորներ
Ուկրաինայի զինված ուժերն այսօր առավոտյան գնդակոծել են ԴԺՀ–ի Գորլովկա բնակելի թաղամասը, ինչի հետևանքով վիրավորվել է 9 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Գորլովկայի 9 խաղաղ բնակիչներ վիրավորվել են «Կոմսոմոլեց» բնակելի տների գնդակոծության հետևանքով »,- ասվում է քաղաքապետի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կիլոմետր դեպի հյուսիս։ Քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածուխի արդյունահանման ձեռնարկությունները:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր եղանակներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով, գրոհում և գնդակոծում են ՌԴ սահմանամերձ մարզերը, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի շրջանները։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը ծրագրում է ռազմական տեխնիկայի մի մասը Սիրիայից տեղափոխել Լիբիա
Ռուսաստանցիները մտադիր են ռազմական տեխնիկայի մի մասը, որը ներկայումս մնում է Սիրիայում, տեղափոխել աֆրիկյան Լիբիա։ Այս մա...
ԱՄՆ-ն սկսել է գաղտնի զինել Ուկրաինային․ Բլինկեն
ԱՄՆ-ն դեռ Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությունից շատ առաջ սկսել էր Կիևին գաղտնի տարբեր սպառազինություններ...
Իրանը լայնամասշտաբ զորավարժությունների է պատրաստվում
Առաջիկա օրերին Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի, հայտնել է ԻՀՊԿ ղեկավար Հասան Հասանզադեն։«Զորավարժություն...
150-ը՝ 150-ի դիմաց․ Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից բան...