Եգիպտոսում շնաձուկը հարձակվել է մարդկանց վրա

Եգիպտոսի Մարսա Ալամ հանգստավայրում շնաձկան հարձակման հետևանքով զոհվել է մեկ զբոսաշրջիկ, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունը։


Նախարարությունը նշում է, որ հարձակումը տեղի է ունեցել մեծ խորության վրա՝ Մարսա Ալամի հյուսիսում նավամատույցների մոտ լողի համար հատկացված գոտու սահմաններից դուրս:



Նշվում է, որ նավամատույցներից լողալն արգելվել է, և երկուշաբթի օրվանից նավամատույցները փակ կլինեն երկու օրով։


Կարմիր ծովում շնաձկներ կան, սակայն նրանց հանդիպելը հազվադեպ երևույթ է: Մարսա Ալամը Եգիպտոսի առափնյա քաղաք է, որը հայտնի է իր մարջանային խութերով, ծովային ֆլորայով ու ֆաունայով և լողափերով:

Քաղաքականություն