Մեծ Բրիտանիան Իրանից դուրս է բերել իր դիվանագիտական ծառայողներին
Մեծ Բրիտանիան անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես դուրս է բերել Իրանում գտնվող իր դեսպանատան դիվանագիտական անձնակազմին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարություններից հետո և տարածաշրջանում հնարավոր էսկալացիայի ֆոնին։
Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության համաձայն՝ որոշումը կրում է կանխարգելիչ բնույթ։ Լոնդոնը նաև զգուշացրել է, որ Իրանում բրիտանացիներին տեղում հյուպատոսական օգնություն տրամադրելու հնարավորությունները խիստ սահմանափակ են, իսկ դեսպանատունը շարունակում է գործել հեռավար ձևաչափով։
Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել էր, որ եթե Իրանը Հորմուզի նեղուցում որևէ նավի վրա հարձակվի հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով կամ այլ միջոցներով, ԱՄՆ-ն կկործանի Իրանի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, այդ թվում՝ Թեհրանի հարևանությամբ գտնվող ենթակառուցվածքներ։
Այս հայտարարությունից հետո Իրանի պաշտոնյաները մի շարք կոշտ պատասխան հայտարարություններ են արել, իսկ իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսրայելը պատրաստվում է առաջիկա օրերին հնարավոր լուրջ էսկալացիայի՝ համարելով, որ շաբաթվա վերջը կարող է վճռորոշ լինել տարածաշրջանային իրավիճակի զարգացման տեսանկյունից։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը նաև հայտնել է, որ հուլիսի 8-ից ի վեր տարածաշրջանում շարունակվել են Իրանի կողմից ԱՄՆ ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարվածներն ու պատասխան գործողությունները, ինչի հետևանքով պահպանվում է նոր հարձակումների և հակամարտության ընդլայնման վտանգը։
Բրիտանական իշխանությունները Մերձավոր Արևելքում գտնվող իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել պատրաստ լինել ավիաչվերթների հնարավոր չեղարկումների, օդային տարածքի ժամանակավոր փակման և ճանապարհորդական այլ խափանումների։
Նմանատիպ հոդվածներ
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Րոպեներ առաջ բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալ...
Խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում. ՔԿ-ն Ծառուկյանի ձերբակալման մասին
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեակա...
Զախարովան՝ Արծրուն Հովհաննիսյանի նոր նշանակման մասին
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Արծրուն Հովհաննիսյանի՝ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարա...
ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Ադրբեջանի արտգործնախարարի աղմկահարույց հայտարարությանը. News
Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու է TRIPP նախագիծը, որի կարգավորումները նախատեսված են ՀՀ և ԱՄՆ միջև մայիսին ստ...