Երևանում հրդեհից մահացածը գինեսի ռեկորդակիր Լիլիթ Հովսեփյանն է
Այսօր՝ հունվարի 6-ին, ժամը 06:20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում: Ինչպես ավելի ուշ հայտնի դարձավ, 2-րդ հարկում հայտնաբերվել է 2 դի:
Armlur.am-ի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ դուստրը՝ Լիլիթ Հովսեփյանը, ով ռեկորդակիր է ճանաչվել 7 դհոլի վրա միաժամանակ նվագելու համար։
Նա ուներ իր «Լիլիթ Հովսեփյան սաներ» կենտրոնը, որտեղ դասավանդում էր դհոլի, դուդուկի, կլառնետի, սաքսաֆոնի խմբակներում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատյան փողոցի 90 շենքում կրակ և ծուխ է նկատվում։
Կրակի դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, որից հետո երկրորդ հարկի աստիճանների մոտ, ապա ննջասենյակում՝ մահճակալի կողքին հայտնաբերել են ծխահարված դիեր։
Մահացածները մայր ու դուստր են։