Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՐԱՏԱՊ․ Թուրքամետ ուժերը Հալեպում են

Edita

Իսլամիստներն ու թուրքամետ «Սիրիական ընդդիմության» անդամները հասել են Հալեպ։ Քաղաքի ծայրամասերում մարտեր են ընթանում։


Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ հանդես եկող ուժերի հանկարծակի հարձակումն արդեն հասել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաք: Թուրք հանրությունը գրում է, որ քաղաքի արևմուտքում գտնվող «Նոր Հալեպ» թաղամասը գտնվում է ընդդիմության լիակատար վերահսկողության տակ, գրավել են բանակի մի քանի ռազմաբազաներ, ապստամբները հրապարակում են սպանված սպաների, գրավված տեխնիկայի և զենքի կադրեր: Այժմ նրանք մոտենում են Շեյխ-Մաքսուդ շրջանին, որտեղ գերակշռում են քրդերը։


Երեկ թուրքամետ «Սիրիայի ազգային բանակի» աղբյուրները հայտնում էին, որ Թուրքիան փաստացի բացել է սահմանը, որպեսզի Սիրիա կարողանան հանգիստ մուտք գործել իսլամիստների տարբեր խմբավորումներ, որոնք կռվելու են Ասադի ուժերի դեմ (թեև արևմտյան ԶԼՄ-ներին թուրք պաշտոնյաներն ասում են, որ չեն աջակցում էսկալացիային)։ Նրանց թվում են Կենտրոնական Ասիայի մեծ թվով ներկայացուցիչներ, օրինակ՝ Ուզբեկստանից մարտիկներ։ Սիրիայի բանակը հատուկ նշանակության էլիտար ուժեր է տեղափոխել քաղաք։


Հարձակվողների հիմնական ուժերը կազմում են ՌԴ-ում արգելված «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի մարտիկները. նրանք 400 քառակուսի կիլոմետր տարածք են գրավել Իդլիբ և Հալեպ նահանգներում: ՌԴ-ն ավիահարվածներ է հասցնում «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի ահաբեկիչների դիրքերին, սակայն, թուրքամետ հանրության պնդմամբ, մասամբ ծանր զինտեխնիկան հեռացնում է Հալեպից՝ դրա կորուստը թույլ չտալու համար։ Արևմտյան ԶԼՄ-ները նշում են, որ իսլամիստների և ընդդիմության հաջողության մի մասը կայանում է Իսրայելի հետ հակամարտության ընթացքում Լիբանանում «Հեզբոլլահի» ծանր կորուստների մեջ։ Նշվում է, որ Սիրիայում նրանք կռվել են Ասադի կողմից:


Սիրիական ԶԼՄ-ները պնդում են, որ երկրի բանակի որոշ մարտիկների մոտ պայթել են հաղորդակցության միջոցներ (փեյջերներ և հեռահաղորդիչներ) Հալեպի վրա թուրքամետ ուժերի և իսլամիստների հարձակման ֆոնին:




Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից