Զինյալները փակել են առանցքային ճանապարհ, հարյուրավոր զոհեր կան․ իրավիճակը՝ Սիրիայում
Ջիհադիստ գրոհայինները հարձակման ընթացքում փակել են Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով, դիտորդների տվյալներով, զոհվել է մոտ 200 մարդ։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Չորեքշաբթի օրը «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ջիհադական խմբավորումը եւ դաշնակից խմբավորումները հարձակում են ձեռնարկել Հալեպի հյուսիսային նահանգի՝ կառավարության կողմից վերահսկվող շրջանների վրա, ինչը վերջին տարիների ամենադաժան մարտերի պատճառ է դարձել, այս մասին էլ հայտնել է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը։
Շարունակվող մարտերում զոհվածների թիվը հասել է 182-ի:
Սիրիան արդեն ավելի քան տասը տարի քաղաքացիական պատերազմի մեջ է, չնայած վերջին տարիներին հակամարտության ինտենսիվությունը նվազել է:
Բախումները տեղի են ունենում Իդլիբ և Հալեպ Նահանգներին սահմանակից շրջանում, որոնց մի մասը գտնվում է Հալեպ քաղաքի ծայրամասերից 6 մղոն (10 կմ) հարավ-արևմուտք:
Մոհամմեդ Բաշիրը, որը գլխավորում է այսպես կոչված «փրկության կառավարությունը», մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «այս գործողության նպատակն է ճակատային գծից հետ մղել հանցագործ թշնամու կրակի աղբյուրները»:
Anadolu-ի փոխանցմամբ՝ ընդդիմությունը վերահսկողության տակ է վերցրել 56 գյուղ և այլ օբյեկտներ, 400 քառակուսի կմ տարածք Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Գրավել են նաև ծանր զենքեր, մեքենաներ և պահեստներ։
Նմանատիպ հոդվածներ
Մեր բանակը դրա համար ուժ չունի․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը բավարար ուժ չունի տարածքները հետ վերցնելու համար։ Այս մասին...
Լիբանանից 200 հրթիռ՝ Իսրայելի ուղղությամբ․ կան տուժածներ
Լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժումն այսօր առավոտից Իսրայելի տարբեր շրջանների ուղղությամբ արձակել է 200 հրթիռ, կան տու...
Հասանովը հրահանգել է ուժեղացնել զորքերի մարտունակությունը ՀՀ-ի հետ սահմանին
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: Այս մասին հայտնում են տեղակ...
ԱՄՆ-ը բարձր պատրաստվածության է բերել ռազմավարական ատոմային սուզանավերը
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել Է միջուկային զսպման ռազմավարության թարմացման մասին: Դրա շրջանակներում բարձր...