«Սպասողական, լարված իրավիճակ է». բեյրութահայերը՝ ստեղծված իրավիճակին մասին
Երկրների ցանկը, որոնք կոչ են անում իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանի տարածքը, շարունակում է ընդլայնվել՝ «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև զինված հակամարտության հնարավոր սրման ֆոնին:
Լիբանանից հեռանալու և այդ երկիր չմեկնելու մասին հայտարարություն է տարածել նաև Ճապոնիան։ Բացի Ճապոնիայից, վերջին օրերին իրենց քաղաքացիներին Լիբանանից հեռանալու կոչ են արել ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Չեխիան, Շվեդիան, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Հորդանանը, ինչպես նաև Հայաստանը։
Հնարավոր հարվածի պատճառով մի շարք միջազգային ավիաընկերություններ կա՛մ ամբողջությամբ դադարեցրել են իրենց թռիչքները դեպի Բեյրութ, կա՛մ չեղարկում են գիշերային թռիչքները։
Լիբանանում տպագրվող հայկական «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Կանդահարյանն էլ «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասել է․ «Արդյոք պիտի ամբողջ երկրի տարածքով պատերազմ հայտարարվի, չգիտենք, անորոշություն է հիմա»:
«Սպասողական լարված իրավիճակ է», - ասել է Շահան Կանդահարյանը:
«Ազդակ»-ի խմբագիրն լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ անկախ հնչող հայտարարություններից և սպառնալիքներից, լայնածավալ հնարավոր պատերազմի մասին դիրքորոշումներից, մարդկանց հոգեբանության վրա առավապես ազդում է երկու հանգամանք. նախ՝ որ միջազգային ավիաընկերությունները դադարեցնում են իրենց թռիչքները դեպի Լիբանան, և հետո՝ մթնոլորտը լարում են նաև օտարերկրյա դեսպանությունների հայտարարությունները, որոնք կոչ են անում իրենց քաղաքացիներին չայցելել Լիբանան կամ անհապաղ լքել այդ երկրի տարածքը:
«Բնականաբար, այս բոլորն ազդում է մարդկանց հոգեբանության կամ ընդհանրապես երկրում ձևավորվող հասարակական մթնոլորտի վրա», - նշել է Կանդահարյանը:
Լիբանանահայերի պնդմամբ, սակայն, այս պահին հայ համայնքի ներսում խուճապային տրամադրություններ չկան։ Բեյրութահայերից մեկը, անանուն մնալու պայմանով, լրատվամիջոցին փոխանել է, որ առայժմ երկիրը լքելու տրամադրություններ համայնքի ներսում չկան. - «Առայժմ էդպես բան չկա, ասենք, խուճապ, որ լքեն երկիրը, էդպես բան չկա, չէ, առայժմ»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։