Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է հայատյաց փաստաբանի ծառայություններից
Բաքվում հերթական «դատական նիստի» ընթացքում Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է վերջերս նշանակված փաստաբան Էմիլ Բաբիշովի ծառայություններից: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Աբրահամ Բերմանի ծառայություններից ավելի վաղ հրաժարված Վարդանյանին նոր փաստաբան է նշանակվել՝ Էմիլ Բաբիշովը: Հայտնել էին, որ Վարդանյանը նոր փաստաբանի նշանակման մասով առարկություն չունի։
«Այսօր շինծու «դատական նիստի» ժամանակ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է հայատյաց փաստաբանի ծառայություններից։ Նա ճիշտ է վարվել՝ Բաբիշովը ակնհայտորեն տորպեդահարում է այդ «դատական» ֆարսը, որը, հիշեցնեմ, ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ», - հայտարարել է Հայրապետյանը։
«Շատ ճիշտ է արել, նա հստակ տորպեդահարում է այս «դատական» ֆարսը, որը, հիշեցնեմ, ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ»,- նշել է Հայրապետյանը։





























