Լեհաստանում վթարի է ենթարկվել ավտոբուսը. տուժածները ծայրահեղ ծանր վիճակում են

Ուկրաինայի հինգ քաղաքացիներ, որոնց թվում՝ 4 երեխա, ծայրահեղ ծանր վիճակում են Լեհաստանում տեղի ունեցած ավտովթարից հետո, հայտնում է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը:


«Հուլիսի 20-ի գիշերը ժամը 4-ի սահմաններում Լեհաստանի Սվեցկո քաղաքի շրջանում  միկրոավտոբուսը բախվել է տեխնիկական մեքենային։ Ավտոբուսում եղել Է Ուկրաինայի 9 քաղաքացի։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են», - տեղեկացնում է ԱԳՆ-ն։


Նշվում է, որ Ուկրաինայի 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանց թվում են 2, 3, 4 և 15 տարեկան 4 երեխաներ։


ԱԳՆ-ի տվյալներով՝ արտակարգ պատահարի վայր է մեկնում Վրոցլավում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության հյուպատոսը: Նա կապահովի հյուպատոսական աջակցություն, կայցելի բժշկական հաստատություններ, որտեղ գտնվում են տուժած ուկրաինացիները և կպարզի վթարի հանգամանքները։

Քաղաքականություն