Պատահարներ

Ադրբեջանում հարսանիքի ժամանակ հյուրերի մասսայական թունավորում է տեղի ունեցել

Alya B. 1 րոպե 173 դիտում
Ադրբեջանում հարսանիքի ժամանակ հյուրերի մասսայական թունավորում է տեղի ունեցել

Ադրբեջանի Շամախի շրջանի Մելիքչոբանլի գյուղում հարսանեկան խնջույքի ժամանակ հյուրերի զանգվածային թունավորում է տեղի ունեցել, հայտնում են տեղի լրատվամիջոցները:


Նախնական տվյալներով՝ հարսանիքին ներկա գտնվողներից 21 հոգի սուր թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է շրջանային կենտրոնական հիվանդանոց։ Շուրջ 10 քաղաքացի շտապ հոսպիտալացվել է շտապօգնության մեքենաներով, իսկ մնացած թունավորվածներն ինքնուրույն են դիմել բժշկական օգնության։


Նախնական տվյալները ցույց են տալիս, որ թունավորման պատճառը կարող էր լինել տոնակատարության ժամանակ մատուցված հարսանեկան տորթը։

Փաստի առթիվ կատարվում է հետաքննություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250